ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Պետք է պատրաստ լինել ամեն ինչի

Պետք է պատրաստ լինել ամեն ինչի
08.12.2024 | 13:53

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ներկա իրավիճակում, երբ երկրները հոշոտում են իրար, երբ ոչնչանում են ամբողջական պետություններ, ինչպես Սիրիան եղավ, կամ ինչպես Արցախում մի ամբողջ ժողովրդի տեղահանեցին անբարո աշխարհի աչքի առաջ, պետք է պատրաստ լինել ամեն ինչի, ամեն տեսակի ողբերգական իրադարձությունների և պայքարի։

Այս առումով հայերի մեջ երեք տեսակ կա.

1. Միանգամից սկսում են քեզ հայհոյել, երբ խոսում ես վտանգների մասին։ Այս տեսակը գերադասում է անտեղյակ ու անհոգ ապրել։ Բակունցի ասած` ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի նման, որին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան: Բայց այս տեսակի մարդիկ միանգամից հիստերիկ խուճապի մեջ են ընկնում, երբ թշնամու կրակոցը հասնում է իրենց տներին, և միանգամից վերցնում են կահկարասին ու փախչում։ Ոչ մի պայքար խաղաղ կյանքի համար։ Փախուստ։

2. Այս տեսակն էլ առաջինի նման վտանգավոր է հայրենիքի համար, որովհետև սրանք էլ անտարբեր են, բայց երբ խոսում ես թշնամու մասին, սրանք մոլորեցնող հայտարարություններ են անում, ներկայացնում այլ իրականություն, իրենց հերոսի տեղ դնում, այնինչ, էլի փախչում են թշնամու առաջին կրակոցից։

3. Այս մարդիկ ամենաողբերգական խումբն են։ Իրենք տառապում են հայրենիքի համար, ամեն ինչ զոհաբերում են, օրնիբուն պատրաստվում են կռվի, իսկ երբ լինում է թշնամու հարձակումը, իրենք են գնում առաջնագիծ էն վերևի երկու խմբերի փախչող մարդկանց փոխարեն։ Ու հենց այս մարդիկ են կամավոր կռվում հանուն հայրենիքի ու այնտեղ էլ զոհվում։

Որպես կանոն՝ այս վերջին խմբի նվիրյալները չեն գերազանցում ժողովրդի 5-6 տոկոսը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ